01/19/2026

Վիրավորված զինծառայող Արգիշտի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Վիրավորված զինծառայող Արգիշտի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

«Տավուշում, հակառակորդի կրակից այսօր վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում», - «Ազատությանը» փոխանցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը վիրավորում է ստացելգլխի շրջանում: Դեպքից ժամեր անց զինծառայողն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:

«Կոնսիլիում է հրավիրվել, քննարկվում է՝ շարունակե՞լ դեղորայքային բուժումը, թե՞ վիրահատել: Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկա է նկատվում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: