01/19/2026

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ». Ալիև

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով նախարարների խորհրդի նիստում, ասել է, որ «ադրբեջանական կողմի գործունեության արդյունքում կանխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը», փոխանցում է «Թրենդ» գործակալությունը:

Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այս հարցը պետք է լուծվի «երկրի տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի և որոշումների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»:

«Այլ մոտեցում չկա»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի դառնա բանակցությունների թեմա»:

«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր այն մասին, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը: Տարեսկզբից այս ուղղությամբ շատ աշխատանքներ են կատարվել, և դրանք կշարունակվեն»,- ասել է Ալիևը:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: