01/19/2026

Կապույտից անցում սպիտակին. Ցուկերբերգը ցույց է տվել Facebook-ի նոր դիզայնը (տեսանյութ)

Կապույտից անցում սպիտակին. Ցուկերբերգը ցույց է տվել Facebook-ի նոր դիզայնը (տեսանյութ)

Facebook ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի նոր դիզայնը, տեղեկանում ենք ընկերության կայքից:

Կալիֆոռնիայում ծրագրավորողների F8 համաժողովում ելույթ ունենալով՝ Ցուկերբերգը պատմել է սոցցանցի լրահոսում արված փոփոխությունների, Facebook-ում ծանոթությունների համար նախատեսված Secret Crush գործառույթի, Marketplace առցանց խանութի և այլ նորամուծությունների մասին:

Ըստ Ցուկերբերգի՝ սոցցանցի նոր դիզայնը «պարզ է, արագ»:

«Մենք այնպես ենք արել, որ ձեզ համար ավելի հեշտ լինի փնտրել այն, ինչը ձեզ պետք է, և հասնել այն գործառույթներին, որոնք դուք ամենաշատն եք կիրառում»,- հավելել է նա:

Ամենաակնհայտ փոփոխությունը գրեթե ամբողջական հրաժարումն է սոցցանցի դիզայնի ներկայիս տարբերակում գերակշռող կապույտ գույնից: Նոր տարբերակում սպիտակն է գերակշռում:

Օգտատերերը թարմացումների մի մասը կտեսնեն միանգամից, դեսքթոպային սարքերում կայքի դիզայնը կթարմացվի «առաջիկա ամիսների ընթացքում»:

Փոփոխությունները կանդրադառնան ընկերության մի շարք արտադրանքների վրա ևս՝ ներառյալ Facebook Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը:

Իսկ վերջում Ցուկերբերգը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Rift S և Oculus Quest ակնոցները: Երկուսն էլ ԱՄՆ-ում կարժենան 400 դոլար և վաճառքի կհանվեն մայիսի 21-ից:

tert.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: