01/19/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ կապանցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի օրվա կապակցությամբ:

Այս տոնը սրտամոտ է յուրաքանչյուր հայի համար, քանի որ բազմաթիվ հատկանիշների մեջ նա առանձնանում է իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով ու եռանդուն գործունեությամբ։ Հանրության կողմից աշխատանքը մշտապես կարևորվել է, իսկ աշխատասեր մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման կերպար։

Մաղթում եմ, որ ամեն ոք ունենա իրեն արժանի, իր համար սիրված աշխատանք՝ բավարարված այդ աշխատանքի արդյունքներով և հաջողություններով։ Աշխատանքն է մարդկային կյանքի ու մշակույթի հիմքը, յուրաքանչյուր ընտանիքի կայացման ու ամրապնդման կարևոր երաշխիքը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթում եմ, որպեսզի բոլորն ապահովված լինեն արժանապատիվ աշխատանքով։

Եվ հիշե՛ք, աշխատանքն է, որ գեղեցկացնում է մարդուն, դարձնում գիտակ ու սիրելի ամեն գործում։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: