01/19/2026

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԱՆԻ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԱՆԻ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հյուրերը կապանցի տասներորդ դասարանցիներ էին՝ 3-րդ միջնակարգ եւ 9-րդ ավագ դպրոցներից. նրանք իրենց դպրոցներում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի ծրագրի շրջանակներում ուսումնասիրում են «Տնտեսագիտություն» եւ «Ձեռնարկատիրություն» առարկաները: 

Աշակերտները ՀԿ-ի Սյունիքի մարզային համակարգող Անահիտ Սահակյանի, ուսուցչուհի Մարինա Ղազարյանի հետ եկել էին մարզպետին պատմելու իրենց գործունեությունից եւ վերջերս գրանցած հաջողություններից: 

Մասնավորապես, ապրիլի վերջին նրանց թիմը հանրապետական ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթում, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳ նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, եզրափակիչում երրորդ տեղ գրավեց՝ արժանանալով ՀՀ ԿԲ-ի մրցանակներին: 

Աշակերտների ու իրենց սյունեցի այլ հասակակիցների կողմից մարզի դպրոցներում հիմնված եւ գործող աշակերտական գործարար ընկերություններն (ԱԳԸ) իրենց արտադրանքով նաեւ վերջերս մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպվող ամենամյա տոնավաճառի համար մրցույթին, եւ Սյունիքի մարզից ընտրվել էր Կապանի թիվ 3, Աճանանի, Մեղրու թիվ 2, Վերիշենի եւ Գեղանուշի միջնակարգ դպրոցների ԱԳԸ-ների արտադրանքն ու ներկայացվել 2019-ի ձեռնարկատիրական տոնավաճառում: 

Հունան Պողոսյանը հյուրերի հետ զրուցեց ՀԿ-ի ծրագրերի շրջանակներում մարզում մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, ինչպես նաեւ հարցեր ուղղեց պատանիներին՝ ցանկանալով նրանցից առաջարկներ լսել դպրոցական կրթության բարելավման, ինչպես նաեւ, առհասարակ, մարզային, համայնքային կյանքի տարբեր ոլորտների մասին՝ խոստանալով ամեն կերպ աջակցել իրենց ակտիվ նախաձեռնություններին:

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят, стол и в помещении

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди сидят, люди едят, стол и в помещении

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди сидят, стол и в помещении

На данном изображении может находиться: 10 человек, люди улыбаются, люди стоят, костюм и в помещении

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: