01/19/2026

Մեր հրաշալի գործընկերուհի Արմինե Մարգարյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

Մեր հրաշալի գործընկերուհի Արմինե Մարգարյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

Այսօր՝ մայիսի 1-ը,  syuniacyerkir.am կայքի ադմինիստրատոր Արմինե Մարգարյանի ծննդյան օրն է:

Մեր խմբագրակազմը, նաեւ «Սյունյաց երկիր» թերթի ու  syuniacyerkir.am կայքի բարեկամների անունից, շնորհավորում է նրան՝ ծննդան օրվա կապակցությամբ եւ մաղթում ընտանեկան երջանկություն, ստեղծագործական  հետագա  հաջողություններ:

Արմինե Մարգարյանը մեր խմբագրակազմին անդամագրվեց 2018 թ. հունիսին:

Եվ կարճ ժամանակամիջոցում կարողացավ  syuniacyerkir.am կայքի գործունեությունը նոր մակարդակի բարձրացնել՝ մտցնելով թեմատիկ ու ժանրային բազմազանություն, օպերատիվություն, շեշտակիորեն ընդլայնելով լսարանն, ինչպես եւ ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնելով լրատվական  մեր հարթակը :

Այդ ամենից առաջ նա իրեն դրսեւորեց մարդկային՝ դրվատանքի եւ ընդօրինակման արժանի բարձր հատկանիշներով, եղավ ջատագով կոլեկտիվի միասնության, համերաշխության, ստեղծագործական մթնոլորտի շարունակական ապահովման, մեր լրատվամիջոցի ավելի ակտիվ գործունեության:

Արմինե Մարգարյանը նաեւ երկու զավակի մայր է, գեղեցիկ ընտանիքի տիկին, հայ կնոջը բնորոշ արժեքների ու արժանիքների իսկական կրող:

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Արմինե:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: