01/19/2026

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել.Արծրուն Հովհաննիսյան

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել.Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկար, ծանր վիրահատություն էր, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, առկա է դրական դինամիկա: Կյանքին վտանգ չի սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում է, դեռ երկար բուժում կստանա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: