01/19/2026

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3, իսկ 3-4-ը ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: