01/19/2026

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 1-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքում:  Սովորել է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում` հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում: Սիրում էր ֆուտբոլ ու շատ լավ էր խաղում. երազում էր դառնալ ֆուտբոլի մարզիչ: Ուներ երկու քույր:
 
Ընտանիքի միակ որդին` Անդրանիկը, 2014 թվականի հուլիսին մեկնել էր   ծառայության: Նա  ծառայում էր Մարտակերտի շրջանում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ կռվել է  կապիտան  Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ:  Զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ի հակառակորդի   հարձակումների ժամանակ:
 
Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ գտնվել և ընտանիքին է հանձնվել կապիտանԱրմենակ Ուրֆանյանի վաշտի գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը: ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է զինվորական բարձրագույն պարգևով՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, իսկ ԱՀ Նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։

 artsakhpress.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: