ԶԼՄ-ներում և հանրային այլ հարթակներից հնչեցվեց, որ նշված որոշումը կայացվել է Ջերմուկի բնակիչների մոտ 3000 ստորագրությունների հիման վրա: Թեև ավագանու որոշումը ոչ իրավաչափ էր համարվել կառավարության ներկայացուցիչների կողմից, այդուհանդերձ հանրային տարբեր հարթակներից շարունակում են հնչել հղումներ այս ստորագրահավաքին՝ որպես Ամուլսարի ազդակիր Ջերմուկի բնակիչների ծրագրին դեմ լինելու վկայություն: Քանի որ «3000 ստորագրությունների» փաստարկը շարունակում է շահարկվել, հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ համայնքներում հանդիպումների և պարզաբանումների, ինչպես նաև ստորագրությունների վերլուծության արդյունքում պարզվել է հետևյալը.
Նախ՝ ընդհանուր ստորագրությունների քանակը 2654 է՝ հայտարարված 3000-ի փոխարեն:
Բացի այդ, ստորագրություններից.
- 322-ը Հեր-հեր/Կարմրաշեն, նաև Կոտայքի մարզի, կամ Էջմիածին, Գյումրի, Երևան և Ամուլսարի ծրագրի ազդակիր չհանդիսացող գյուղերից և քաղաքներից են
- 111 ստորագրություններ կրկնված են տարբեր էջերում
- 325 քաղաքացիներ նշված հասցեներով չեն բնակվում
- Առկա է 60 անչափահասի ստորագրություն
- Քաղաքացիներից շատերը նշել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են ստորագրել իրենց փոխարեն, և կամ նրանց խնդրել են Ամուլսարի ծրագրին կողմ լինելու դեպքում պլյուս դնել, ինչը հետագայում ներկայացվել է որպես հանրագրին աջակցող ստորագրություն:
Ամուլսարի ծրագիրն ունի բոլոր օրինական թույլտվությունները, և ծրագրի ճանապարհների շրջափակումը ապօրինություն է: Վերը բերված տեղեկությունը հանրությանն ենք ներկայացնում պարզապես ի գիտություն, քանի որ դրանք ևս մեկ անգամ փաստում են, որ ապատեղեկատվության հեղինակները զերծ չեն մնացել փաստերի աղավաղումից նույնիսկ իրավական հիմք չունեցող ստորագրահավաքի դեպքում:
Lydian Armenia <[email protected]>

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































