01/19/2026

Դահլիճը լուռ հիանում էր, թե ինչպես են հոլանդացիները հայրերեն երգում

Դահլիճը լուռ հիանում էր, թե ինչպես են հոլանդացիները հայրերեն երգում

Քարահունջ բնակավայրի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ իր տեսակով բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Հոլանդական «Սլավույ» խումբը երգում էր հայերեն։ Ներկաների համար հուզիչ էր, տեսնել, թե ինչպես են օտարերկրացիները կատարում մեր ժողովրդական երգերը: Հյուրերը երգում էին ճիշտ շեշտադրությամբ, առոգանությամբ՝ զգալով և հասկանալով մեր երգերի իմաստն ու բովանդակությունը: Սա մեծ իրադարձություն էր Քարահունջի համար, դահլիճը 1,5 ժամ լուռ հիանում էր խմբի հիասքանչ կատարումներով: Համերգային ծրագիրը նախաձեռնել էր Հոլանդիայում բնակվող մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը, ում ջանքերի շնորհիվ միջոցառումը կայացավ Քարահունջում՝ նպաստելով նաև բնակավայրի մշակութային կյանքի ակտիվացմանը: Խմբին հյուրընկալել և կազմակերպչական աշխատանքները իրականցրել է Գորիսի համայնքապետարանը, միջոցառմանը աջակցել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունը:

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: