01/19/2026

Եվս մի մարզային գրասենյակ

Եվս մի մարզային գրասենյակ

Կապանի Թումանյան-3 հասցեում մայիսի 2-ին բացվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը: Այդ առիթով մարզկենտրոն էր ժամանել Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` կուսակցության անդամ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ: Ինչպես տեղեկացանք, սա կուսակցության չորրորդ գրասենյակն է հանրապետության մարզերում: Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ գրասենյակի բացումը նպատակ ունի ավելի հասանելի լինել մարզի բնակչությանը, նրանց խնդիրները դարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության խնդիրները եւ դրանց լուծմանը հետամուտ լինել:

«Այսօր «Լուսավոր Հայաստանը» հանրապետության երրորդ քաղաքական ուժն է: Շատ դժվար է հետհեղափոխական Հայաստանում հակակշիռ լինել իշխանական «Իմ քայլը» դաշինքին, բայց ամեն ինչ անում ենք, որ մեր դերակատարմամբ կառավարությունն իր ծրագրերն իրականացնի, քարոզարշավի ընթացքում տրված խոստումներն անպատճառ կատարվեն, եւ բնակչության կյանքն օր օրի լավանա»,- «Սյունյաց երկրի» հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Գրասենյակի բացումից հետո «Լուսավոր Հայաստան»  կուսակցության պատգամավորները շրջեցին Կապանի կենտրոնական հատվածում, զրուցեցին մայիսմեկյան տոնի առթիվ զբոսնող կապանցիների հետ, հետաքրքրվեցին նրանց կյանքով ու հոգսերով։

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: