01/19/2026

2019-ի միասնական քննությունները կանցկացվեն 33 կենտրոններում. այս տարի բուհերում քննական կենտրոններ չեն լինի

2019-ի միասնական քննությունները կանցկացվեն 33 կենտրոններում. այս տարի բուհերում քննական կենտրոններ չեն լինի

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանի համապատասխան հրամանով հաստատվել է 2019 թվականի միասնական քննական կենտրոնների ցանկը:

Այդ կենտրոնների ընդհանուր քանակը 33 է: Ի դեպ, այս տարի թերեւս առաջին անգամ քննական կենտրոններ չեն ձեւավորվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նախորդ տարիներին, ինչպես հայտնի է, միասնական քննություններն անցկացնում էին նաեւ Երեւանի պետական համալսարանում, Տնտեսագիտական ու Բժշկական համալսարաններում:

 

Քննական կենտրոնների այս տարվա ցանկը՝ ըստ Երեւանի ու մարզերի, ներկայացնում ենք ստորեւ.

ք. Երեւան

  1. թիվ 170 ավագ դպրոց,
  2. թիվ 189 ավագ դպրոց,
  3. թիվ 190 ավագ դպրոց,
  4. թիվ 195 ավագ դպրոց,
  5. թիվ 62 ավագ դպրոց,
  6. թիվ 29 ավագ դպրոց,
  7. թիվ 118 ավագ դպրոց,
  8. թիվ 46 ավագ դպրոց,
  9. թիվ 11 հիմնական դպրոց,
  10. թիվ 14 հիմնական դպրոց.

 Արագածոտնի մարզ

  1. Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց,
  2. Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոց.

Արարատի մարզ

  1. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց,
  2. Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոց.

Արմավիրի մարզ

  1. Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց,
  2. Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց.

Գեղարքունիքի մարզ

  1. Գավառի թիվ 3 հիմնական դպրոց,
  2. Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց.

Լոռու մարզ

  1. Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց,
  2. Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց,
  3. Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց.

Կոտայքի մարզ

  1. Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց,
  2. Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց,
  3. Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց.

Շիրակի մարզ

  1. Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց,
  2. Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց,
  3. Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց.

Սյունիքի մարզ

  1. Գորիսի թիվ 1 միջնակարգ դպրոց,
  2. Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց,
  3. Կապանի թիվ 6 ավագ դպրոց.

Վայոց ձորի մարզ

  1. Եղեգնաձորի թիվ 3 ավագ դպրոց.

Տավուշի մարզ

  1. Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց,
  2. Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց.                               

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: