01/19/2026

Հայկական խաչքարերի ցուցադրություն է բացվել Իռլանդիայի գլխավոր տաճարում

Հայկական խաչքարերի ցուցադրություն է բացվել Իռլանդիայի գլխավոր տաճարում

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Մայր տաճարում, որը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվանումով, բացվել է հայկական խաչքարերին նվիրված լուսնկարչական ցուցահանդես, որը տեսնելու հնարավորություն այցելուները կունենան ողջ մայիս ամսվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է CatholicIreland.net կայքը, ցուցահանդեսը բացվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը տաճարում ներկա են գտնվել Իռլանդիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայոց թեմի ներկայացուցիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: 

Նշվում է, որ եզակի լուսանկարչական ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի այցելուներին հետաքրքիր տեղեկություններ իմանալ հայկական խաչքարերի և ավանդական իռլանդական խաչ-հուշարձանների նմանությունների և տարբերությունների մասին:
 

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: