01/19/2026

Վահան Բադասյանն ավտովթարի է ենթարկվել

Վահան Բադասյանն ավտովթարի է ենթարկվել

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի  իր էջում գրում է «Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում: Հուսամ` առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը: Բայց դրանից անկախ` Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել: Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից` կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ: Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը` ծանր է ուղեկցի վիճակը: Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են»: 

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: