01/19/2026

Առաջիկայում Ծառուկյանը կարձագանքի Միրզոյանի նամակին. Տոնոյան

Առաջիկայում Ծառուկյանը կարձագանքի Միրզոյանի նամակին. Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կարձագանքի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նամակին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանը ծանոթ է Արարատ Միրզոյանի նամակին՝ գրությանը, և, ես կարծում եմ, որ առաջիկայում կլինի արձագանք այս նամակին», - ասաց Տոնոյանը։

Հարցին, թե դա կլինի Ծառուկյանի՞ որոշումը, թե՞՝ կուսակցության, Տոնոյանը պատասխանեց. - «Մենք առանձին այդ հարցը չենք քննարկել, բայց ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի կողմից կլինի արձագանք»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված գրությամբ կոչ է արել նրան հրապարակային պարզաբանումներ ներկայացնել քննադատության վերաբերյալ, թե Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

ԱԺ նախագահը նաև հայտնել է, որ խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմիններիուշադրությունը, բացի այդ՝ իրեն առաջարկել են այս հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։

Նշենք, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին ԲՀԿ խմբակցությունը և անձամբ Գագիկ Ծառուկյանի ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում: Այդ ակտիվությունը մեկնաբանվեց որպես սեփական բիզնեսի՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շահերի պաշտպանություն: Մինչդեռ Սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է զբաղվել բիզնեսով:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: