01/19/2026

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 2-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 290 քմ տարածք են ականազերծել:

Այս մասին նշված է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի էջում:

 «Հայտնաբերվել են հակահետևակային ականներ (ՊՄՆ-2՝ 11 հատ, ՄՕՆ-50՝ 2 հատ), հակատրանսպորտային ականներ (ՏՄ- 62՝ 9 հատ, SB – 80՝ 1 հատ), ձեռքի նռնակ (Ֆ-1՝ 3 հատ), կասետային ենթառազմամթերք՝ 1 հատ, ինքնաշեն՝ 2 հատ: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել հարյուրավոր քաղաքացիների: Իրականացվել են նաև կլինիկական, կենսաքիմիական և լաբորատոր հետազոտություններ: Հայ մասնագետները շարունակում են հումանիտար առաքելությունը»,-նշված է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: