01/19/2026

Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումների սակագները նվազել են

Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումների սակագները նվազել են

Վրացական երկաթուղով Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստան ներկրվող ցորենի և շրոտի փոխադրումների սակագները նվազեցվել են 52%-ով: Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

2019 թվականին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ համատեղ տրամադրել է 52 տոկոս զեղչ՝ Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող ցորենի և շրոտի համար:

Ապրիլին արդեն փոխադրվել է այդ բեռնատեսակների առաջին խմբաքանակը:

««ՀԿԵ» ՓԲԸ-ի (փոխադրումներ ներմուծման հաղորդակցությունում) և «ՎԵ» ԲԸ-ի տարածքով Փոթիի հացահատիկային տերմինալից դեպի Հայաստանի Հանրապետություն նշանակմամբ հացահատիկային բեռների (ԱԽԲ 1001, 1005) և շրոտի (ԱԽԲ 2304, 2306) փոխադրման փոխադրավճարը հաշվարկելիս՝ կիրառվում է հետևյալ դրույքաչափը՝ 0,032 ԱՄՆ դոլար 1 տոննա*կմ դիմաց:

Տվյալ սակագինը թույլ է տալիս բարձրացնել երկաթուղային տրանսպորտի մրցունակությունը և Հայաստանի Հանրապետության մատակարարների համար ապահովել ազատ տրանսպորտային միջանցքներ»,-նշված է դեսպանության գրառման մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: