01/19/2026

Կայացավ Շահումյան հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման տեխնիկական նախագծում փոփոխություններ կատարելու մասին երրորդ հանրային քննարկումը

Կայացավ Շահումյան հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման տեխնիկական նախագծում փոփոխություններ կատարելու մասին երրորդ հանրային քննարկումը

Մայիսի 3-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի- բազմամետաղային հանքավայրի ստորգետնյա եղանակով մշակման տեխնիկական նախագծում փոփոխություններ կատարելու մասին երրորդ հանրային քննարկումը։ Նախատեսվող գործունեությունը ուղղված է հանքի շահագործման օպտիմալացմանը և բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների մեղմմանը և նվազեցմանը։

Հանրային քննարկումը վարում էր Կապանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը։
Քննարկման հիմնական զեկուցողներն էին՝ «Գեոտեխ» ՍՊԸ տնօրեն Սիմոն Նավասարդյանը, փորձագետ՝ Արթուր Մինասյանը և «Գեոտեխ» ՍՊԸ բնապահպան Տարոն Նավասարդյանը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: