01/19/2026

Ազդակ` մեր իշխանություններին

Ազդակ` մեր իշխանություններին

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները Իլհամ Ալիևի պատասխանն են ՀՀ վարչապետի խաղաղության կոչին:

Այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների կողմից կոչ էր արվում, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, և մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց ժողովրդին պատրաստում խաղաղությանը։ Դա աներկբա պատասխանն է Ադրբեջանի, որ ինքը խաղաղությունը տեսնում է միայն ու միայն այս մոդելի մեջ, որ մինչև վերջ ՀՀ-ի, Արցախի նահանջողականություն լինի»,-ասաց նա։

Ըստ Ալավերդյանի՝ սա պետք է լինի ազդակ մեր իշխանություններին:

live24.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: