01/19/2026

«Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք». իսպանական պարբերականը ներկայացրել է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերի ցանկը (լուսանկարներ)

«Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք». իսպանական պարբերականը ներկայացրել է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերի ցանկը (լուսանկարներ)

Իսպանական Etheria Magazine պարբերականի կայքում «Հայաստան. 10 վայր եդեմական այգում» վերնագրով հոդված է հրապարակվել, որում պատմվում է Հայաստանում հանգստի և դիտարժան վայրերի մասին:

Լուսանկարիչ-ճանապարհորդներ Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հեղինակած հոդվածում ներկայացվում են Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը, բնական արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները:

«Եթե դրախտն եք փնտրում, պետք է Հայաստան այցելեք: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի Եվրոպայի և Ասիայի միջև երևակայական սահմանը, որտեղ, ասում են, գոյություն է ունեցել եդեմական այգին: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը»,- ասվում է հոդվածում:

Հայաստանի տեսարժան վայրերի թոփ տասնյակում են ընդգրկվել Զվարթնոցի տաճարի ավերակները, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդի և Խոր Վիրապի վանքերը, Սաղմոսավանքը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սևանա լիճը՝ Սևանավանքով, Հանրապետության հրապարակը, Կասկադ համալիրը, Մատենադարանը և այլն, ընդ որում՝ յուրաքանչյուր տեսարժան վայրի մասին ընթերցողներին հակիրճ տեղեկություններ են ներկայացվում:

 

















tert.am



 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: