01/19/2026

Դոնալդ Թրամփն արդյունավետ է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը

Դոնալդ Թրամփն արդյունավետ է գնահատել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արդյունավետ է համարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Երկար և արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես և «վհուկների որսի» մեկնարկից առաջ էի նշել, Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերություններ ունենալը լավ է, ոչ թե վատ»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, Վելեսուելայի, Ուկրաինայի, Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հարցերը, միջուկային զենքի տարածման կանխարգելման հարցերը: Երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: