01/19/2026

Վարչապետ Փաշինյանն առաջիկա ասուլիսում ծրագրում է կետ-կետ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները

Վարչապետ Փաշինյանն առաջիկա ասուլիսում ծրագրում է կետ-կետ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հանդես կգա մամուլի ասուլիսով` կետ առ կետ ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք մեկ տարում տեղի են ունեցել Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետն այս մասին հայտնեց Արտաշատում «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» համաժողովին:

«Մայիսի 8-ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ Հայաստանում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Փաշինյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: