01/19/2026

Սյունիքի մարզում աուդիտի արդյունքում նյութեր են նախապատրաստվել. Հունան Պողոսյան

Սյունիքի մարզում աուդիտի արդյունքում նյութեր են նախապատրաստվել. Հունան Պողոսյան

Ես չգիտեմ Սուրիկ Խաչատրյանը մարզում է թե ոչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը  «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես-համաժողովին:

Անդրադառնալով իր նշանակումից հետո մարզում տեղի ունեցող փոփոխություններին՝ Հունան Պողոսյանն ասաց, որ մարզպետարանի աուդիտի ծառայությունը մի շարք կառույցներում իրականացրել է համապատասխան ստուգումներ: «Ստուգումների արդյունքում եղել են և կարգապահական բնույթի խախտումներ, և խախտումներ, որոնց հետագա ընթացքը լուծելու համար նախապատրաստված ողջ նյութերի փաթեթը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- ասաց մարզպետը:

Լրագրողի այն պնդմանը, որ իրեն Սյունիքի մարզպետ նշանակելը շատերը պատճառաբանում էին մարզում քրեական ակտիվությունը կասեցնելու համար, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ հանրապետությունում չկա մի տարածք, որտեղ չկա այդպիսի ակտիվություն: Իհարկե խոսքը գնում է , մեր կենցաղում ամեն օր հանդիպող դեպքերի, իրադարձությունների ու պատահարների մասին, և պատկան մարմինները բոլորով զբաղվում են: Ես՝ որպես մարզպետ, համակարգելու եմ այդ աշխատանքները»:

Նա նշեց, որ նմանատիպ հանձնաժողով պատրաստվում են անցկացնել նաև Սյունիքի մարզում մայիսի 25-ին:

armdaily.am



ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: