01/19/2026

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը Մոսկվայից հատուկ եկել է ծառայելու. մանրամասներ

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը Մոսկվայից հատուկ եկել է ծառայելու. մանրամասներ

Արցախում վիրավորված ու ծանր վիճակում հոսպիտալ տեղափոխված տղայի ծնողներն այս պահին Ռուսաստանում են։

Այսօր հակառակորդի կրակոցներից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը Շիրակի մարզի Ողջի գյուղից էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ողջի համայնքի ղեկավար Նորիկ Մկրտչյանը։

«Նա ծնողների հետ Մոսկվայում էր ապրում և անցած տարի հատուկ, մտածված վերադարձել է, որ գնա ծառայության։ Այս պահին էլ ծնողները Ռուսաստանում են»,–ասաց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով` ընտանիքը վաղուց է ՌԴ մեկնել` դեռ 10 տարի առաջ, բայց մինչ այդ հասցրել է գյուղի դպրոց հաճախել։

Նա  հայտնեց նաև, որ տղան 1 տարի 4 ամիս է, ինչ անցել է ծառայության։

Այս պահին գյուղում ապրում են տղայի տատիկն ու պապիկը, ինչպես նաև հորեղբայրը։

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: