01/19/2026

Գողության մեղադրանքով հետախուզվող Վիգենին գտել են «Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում»

Գողության մեղադրանքով հետախուզվող Վիգենին գտել են «Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում»

Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Աշտարակի եւ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 11.25-ին, «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ից բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Վիգեն Մ․-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա մայիսի 2-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: