01/19/2026

Ներգաղթն ու ծնելիության ցածր մակարդակը «սառցե վարագույր» են ստեղծել Եվրոպայում. Հռոմի պապ

Ներգաղթն ու ծնելիության ցածր մակարդակը «սառցե վարագույր» են ստեղծել Եվրոպայում. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակի կոչ է արել եվրոպացի առաջնորդներին լուծել անհավասար հարստության և ծնելիության ցածր մակարդակի խնդիրները, որոնք, քահանայապետի կարծիքով, «սառցե վարագույր» են ստեղծել Եվրոպայի հարուստ և աղքատ երկրների միջև՝ խթանելով արտագաղթը:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս ելույթով Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Բուլղարիա կատարած երկօրյա այցի շրջանակում: Սա վերջին 17 տարում պապի կողմից իրականացվող առաջին այցն է Բուլղարիա: Սրբազան քահանայապետը հանդիպում է ունեցել նաև Արևելյան Ուղղափառ եկեղեցու ղեկավարների հետ: Երեքշաբթի նա կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա:

Զգայուն հարաբերություններն Արևելյան Ուղղափառ եկեղեցու հետ հուշում են, որ Ֆրանցիսկոս պապը պետք է ուշադիր հետևի երկու երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ կաթոլիկները փոքրամասնություն են կազմում:

Ձևափոխելով Ուինսթոն Չերչիլի «երկաթյա վարագույր» հայտնի արտահայտությունը Երկորդ աշխարհամարտից հետո Եվրոպական մայրցամաքի բաժանման մասին՝ Հռոմի պապը շեշտել է, որ նոր բաժանումները խոցել են մայրցամաքը կոմունիզմի անկումից 30 տարի անց:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: