01/19/2026

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր

Հալեպի «Գանձասար» պարբերականը  տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։

Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: