01/19/2026

ՆԱՏՕ-ի ղեկավարին մտահոգում են Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման հնարավոր հետևանքները

ՆԱՏՕ-ի ղեկավարին մտահոգում են Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման հնարավոր հետևանքները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու մտադրության առթիվ: Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել է երկուշաբթի երեկոյան Անկարայում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մեզ մտահոգում են C-400 համակարգեր ձեռք բերելու որոշման հնարավոր հետևանքները, քանի որ Միացյալ Նահանգները հստակորեն հայտարարել է, որ այդ դեպքում պատժամիջոցներ կկիրառեն [Թուրքիայի դեմ]: Հուսով եմ, որ կողմերին կհաջողվի լուծում գտնել, քանի որ մենք պետք է խուսափենք իրավիճակներից, երբ ՆԱՏՕ-ի անդամ մի պետությունը մյուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում», - հայտարարել է Ստոլտենբերգը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: