01/19/2026

Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ

Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր և շնորհավորել ծառայություն իրականացնող զինվորներին ու հրամանատարներին մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, ինչպես նաև շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել զինվորականների ծառայությանը, կենցաղային պայմաններին և պատասխանել նրանց հուզող հարցերին:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանը երախտագիտություն է հայտնել զինվորականներին՝ հանրապետության սահմաններն անառիկ պահելու համար և վստահեցրել, որ առաջնագիծը և զինվորները մշտապես շարունակելու են մնալ երկրի իշխանությունների և ողջ հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում:

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: