01/19/2026

Սանավիացիա ուղղաթիռները 1 ամսում 11 հիվանդ են տեղափոխել

Սանավիացիա ուղղաթիռները 1 ամսում 11 հիվանդ են տեղափոխել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ սանավիացիայի ուղղաթիռների աշխատանքի մեկնարկից ի վեր` 1 ամսում, արդեն 11 մարդ է հոսպիտալացվել: Տեղափոխություն եղել է նաև այսօր:

 «Այսօրվա բազմակի վնասվածքներով մեր քաղաքացին տեղափոխվել է հենց ավտովթարի վայրից՝ բավականին անբարենպաստ եղանակային պայմաններում: Առողջություն տուժածին, շնորհակալություն օդաչուին և բժիշկներին»,- ասված է գրառման մեջ։

 

Իսկ ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 7-ին, Վայոց ձորի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Սամվել Նազարեթյանն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 34 ԼZ 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում` Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ ընթանալիս անհայտ պայմաններում երթևեկելի գոտում գլխիվայր շրջվել է, փոխանցում է shamshyan.com-ը:

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: