01/20/2026

Կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ

Կսահմանվի ուսուցիչների աշխատավարձի նվազագույն շեմ

Դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար մշակվել է բանաձև, որով կսահմանվի ուսուցիչների աշխատավարձր նվազագույն շեմ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության  և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախկինում, երբ մարզպետները վերաբաշխումներ էին անում, այդ վերաբաշխումները չեն արվի, և այդ բանաձևի միջոցով արդեն դպրոցները ֆինանսավորում կստանան դասարանների քանակով, այլ պարամետրեր հաշվի կառնվեն: Եվ փոքր համակազմ ունեցող դպրոցներն ավելի լուրջ հնարավորություններ կստանան: Այսինքն՝ մենք սահմանելու ենք աշխատավարձերի ստորին շեմ, որտեղից արդեն ցանկացած հաջորդ բարձրացում արդեն այդ շեմն է բարձրացնելու”,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ դպրոցների ֆինանսավորման հարցը լուրջ խնդիր է: Նա նշեց, որ որոշ դպրոցներից աշակերտներ են հեռանում, քիչ աշակերտ ունեցող դպրոցն այսօր ավելի քիչ ֆինասնավորում է ստանում:

«Սեպտեմբերը գալու է, և մանկավարժները ձեր հայտարարություններին համապատասխան սպասելու են բարձրացման: Ես կխնդրեմ հստակեցնել՝ ի՞նչ մեխանիզմով է բարձրանալու»,- հարցրեց պատգամավորը:

Ի պատասխան ԿԳ նախարարը կրկնեց՝ բանաձևը սահմանելու է ստորին շեմ, արդեն հաջորդ բարձրացումներն ըստ դրա են լինելու:

lragir.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: