01/20/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Արցախյան ազատամարտի մասնակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման կապակցությամբ։

74 տարի առաջ Խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում՝ հանուն խաղաղության, հանուն իր սահմանների ամբողջականության, հանուն իր արժանապատվության, հանուն իր ժողովրդի զավակների լուսավոր ապագայի ու բարեկեցության։ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև բացեց խաղաղ ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման և պատմական վերածննդի նոր դարաշրջան։

Իսկ 1992 թվականին Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը ձեռք բերեց կրկնակի խորհուրդ։ Այն դարձավ մեր նորագույն պատմության փառավոր էջը և վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան հաղթական տոների կապակցությամբ և մաղթում լավատեսություն ու բարեկեցություն։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: