1. Բուհում ընդունելության դիմում-հայտի լրացման ևփաստաթղթերի ներկայացման ժամկետները
ա) Մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (մինչև ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝
- հանրակրթական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները,
- հանրակրթական ուսումնական հաստատությունների նախորդ տարվա (տարիների) շրջանավարտները,
- նախորդ տարի զորացրված դիմորդները:
բ) Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը (մինչև ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում իրենց փաստաթղթերն են բուհ ներկայացնում և բուհում ընդունելության դիմում-հայտ լրացնում՝
- ՀՀ երկքաղաքացի դիմորդները,
- այլ պետության քաղաքացիություն ունեցող դիմորդները,
- օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացի դիմորդներ,
- սույն թվի գարնանային զորացրումից զորացրված դիմորդները,
- նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019/2020ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
|
|
Կրթականծրագիրը |
Ընդունելությանքննությունները |
Ընդունելությանտեղ/այդթվում |
ուսման վարձը հազ. դրամ |
|||||
|
մրցութային |
Ոչ մրցութային |
անվճար |
այդ թվում |
վճարովի ԱՏ |
|||||
|
բզ |
նպտ |
||||||||
|
|
ՀԱՊՀԿապանիմասնաճյուղ |
|
|
|
14 |
1 |
|
46 |
|
|
1 |
Տնտեսագիտություն |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
Հլգ(գ)* |
3 |
|
|
13 |
450 |
|
2 |
Տեղեկատվական համակարգեր |
Մ(գ) |
Ֆ(գ)** |
Հլգ(գ)* |
3 |
|
|
13 |
450 |
|
3 |
Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում |
Մ(գ) կամ Ֆ(գ) կամ Ք(գ) |
Ֆ(գ)** կամ Մ(գ)** կամ Ք(գ)** |
Հլգ(գ)* |
4 |
1 |
|
12 |
390 |
|
4 |
Մետալուրգիա |
Մ(գ) կամ Ֆ(գ) |
Ֆ(գ)** կամ Մ(գ)** |
Հլգ(գ)* |
4 |
|
|
8 |
390 |
2. Դիմորդների կողմից դիմում-հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերը՝
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից(նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ատեստատ կամ դիպլոմ),
- 6լուսանկար (3x4 չափսի),
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյանվկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում ՀՀ ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
- փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին(զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում,իuկ
- նախկին ում առողջական վիճակի կապակցությամ բտարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին:
- փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:
Մասնաճյուղի փաստաթղթեր ընդունող հանձնաժողովը պատրաստ է օգնելու և մանրամասն տեղեկատվություն տալու դիմորդներին ընդունելության կարգի, փաստաթղթերի ընդունման և դիմում-հայտերի լրացման վերաբերյալ:
Անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ նաև կայքի <<ԴԻՄՈՐԴ>> բաժնից կամ դիմել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ՝ Բաղաբերդ 28:
Հեռախոս՝ 5-46-80; 5-34-61; 093-15-00-26:
Կից ներկայացված է նաև ընդունելության փաստաթղթերի ընդունման համար բանկում կատարվելիք վճարման կտրոնը):

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































