01/20/2026

Վանեցյանը առաջարկեց 5 տարով արգելել որսը. Փաշինյանը կողմ է

Վանեցյանը առաջարկեց 5 տարով արգելել որսը. Փաշինյանը կողմ է

Կառավարության այսօրվա նիստում Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախկինում գործող կարգավորումը՝ որսի համար 3 մլն դրամը, սիմվոլիկ գումար է՝ հաշվի առնելով, թե ինչ կարգի որսի ավար է հանդիսանում այս կենդանին։

Այդ պատճառով նախատեսվում է հասարակության ուշադրությունը հրավիրել այս խնդրին, նախարարությունն առաջարկում է 100 մլն դրամ սահմանել կովկասյան ընձառյուծի որսի տուգանքը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց մինչև 5 տարի ժամկետով արգելել որսը, որպեսզի կենդանիների պոպուլյացիաները վերականգնվեն:

Նա առաջարկեց արգելել որսորդական փամփուշտների ներմուծումը: Վանեցյանը պատմեց, որ ժամանակին ինքն էլ է որսորդ եղել, սակայն մի քանի տարի է՝ դադարեցրել է դրանով զբաղվելը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց Վանեցյանի առաջարկին և ասաց, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել:

Վարչապետն արձագանքեց, որ ճիշտ չէ այնպիսի տուգանք դնել, որ մարդը կարողանա գնալ որս անել ու տուգանքը վճարել։ Սկզբունքն այն է, որ ըստ վարչապետի՝ որ չկարողանա խփել։ Մարդը պետք է հասկանա՝ եթե խփի, կարող է նստի, կարող են տունն էլ առգրավել, կարող են հողամասն էլ առգրավել։

operativ.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: