01/20/2026

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է խստացնել ապօրինի անտառահատումների համար սահմանված պատիժները

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է խստացնել ապօրինի անտառահատումների համար սահմանված պատիժները

ՀՀ բնապահպանությունն առաջարկում է մի քանի օրենսգրքերում փոփոխություններ կատարելով խստացնել ապօրինի անտառահատումների համար սահմանված պատիժները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության մայիսի 10-ի նիստում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

«Այս փաթեթը միտված է հիմնականում ապօրինի անտառհատումների դեպքերի նվազեցմանը, և իրավախախտումների հետևանքով պատիժների խստացմանը: Տվյալ փաթեթի շրջանակում փորձ է արվել ամբողջովին փակել բոլոր հնարավոր ռիսկերը, և ապօրինի անտառհատումների դեպքում պատասխանատվությունը բարձրացնել այն աստիճանի, որպեսզի համահունչ լինի Բնապահպանության նախարարության` կանխարգելուն ուղղված քաղաքականությանը»,- ասաց Գրիգորյանը:

Նախագծերի ընդունման դեպքում, խստացվում է քրեական պատասխանատվությունը ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում ծառերի, թփերի ապօրինի հատման համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկին կատարելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: