01/20/2026

Թոշակի անցած զինծառայողներին պետությունը բնակարան գնելու գումար կտա

Թոշակի անցած զինծառայողներին պետությունը բնակարան գնելու գումար կտա

Մարզերում զինծառայողների բնակարանային խնդիրը կլուծվի, Երևանում կառավարությունը միայն որոշակի լուծման տարբերակ է առաջարկում։

Տարիքի ու առողջական վիճակի պատճառով զինծառայությունից ազատված զինծառայողների բնակապահովման նպատակով պետությունն անհատույց կտրամադրի 5.7 մլրդ դրամ։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Որոշման համաձայն`Երևանում բնակարան գնելու համար կտրամադրվի բազմաբնակարան շենքների բնակարանների շուկայական արժեքի 50 տոկոսի չափով գումար, հանրապետության այլ քաղաքներում` միջին գնի հաշվարկով, իսկ գյուղերում` 90 տոկոսի։

Ընդ որում` առաջինը բնակարան գնելու գումար կստանան սահմանամերձ բնակավայրերի, ապա մարզերի և միայն երրորդ փուլով` Երևանի զինծառայողները։

«Մարզերում այս գումարը հնարավորություն է տալիս 100 տոկոսով կարիքները բավարարելու»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ նման եզրակացության է հանգել Կադաստրի կոմիտեից ստացած տեղեկանքն ուսումնասիրելով ու բնակարանների գներին ծանոթանալով։

«Մարզերում մենք խնդիրը լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ։ Ժողովուրդ ջան, եթե այդ տարբերակը ձեզ ձեռնտու է, խնդրեմ, օգտվեք»,– ասաց Փաշինյանը։

Դավիթ Տոնոյանն էլ չբացառեց, որ եթե մարզերում պահանջարկն ապահովելուց հետո գումար ավելանա, Երևանի համար նախատեսված տոկոսադրույքը կվերանայվի։

armeniasputnik.am





ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: