01/20/2026

Փրկարարները հեռացրել են Մեղրիում ճանապարհը երկկողմանի փակած ծառը

Փրկարարները հեռացրել են Մեղրիում ճանապարհը երկկողմանի փակած ծառը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանված ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ծառն ընկել է «ԵրԱԶ» մակնիշի  անսարք ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Հ.) վրա:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. ճանապարհը երկկողմանի բաց է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: