01/20/2026

Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: