01/20/2026

Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանի Հանրապեության տարածքում մայիսի 11-ից 15-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետության տարածքում մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: