01/20/2026

Փաշինյանը երկրում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել և փոխել քաղաքացիների մտածողությունը

Փաշինյանը երկրում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել և փոխել քաղաքացիների մտածողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել ու փոխել քաղաքացիների մտածողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Աղբի խնդիրը լուծելու համար մենք պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ ՀՀ-ում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակն ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի»,- ասաց Փաշինյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: