01/20/2026

Ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք. Փաշինյանը՝ РБК-ին

Ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք. Փաշինյանը՝ РБК-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե վարչապետ դառնալուց հետո ինչ է փոխվել իր ընտանիքի կյանքում: Հարցին՝ ո՞վ է այստեղ՝ ՀՀ կառավարական առանձնատանը տնտեսությունը վարում, Փաշինյանը պատասխանել է.

«Դե, հասկանալի չէ՝ այստեղ ինչ է տեղի ունենում, քանի որ ամեն ինչ խառնվել է: Մեր կյանքի նախորդ փուլում ամեն ինչ պարզ ու հասկանալի էր՝ ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ ու ինչո՞ւ: Հիմա այնքան էլ հասկանալի չէ՝ ով ինչ է անում, քանի որ փաստացի չի կարելի ասել, որ մենք այստեղ ապրում ենք, մենք այստեղ պարզապես քնում ենք»:

«Որովհետև շա՞տ եք աշխատում»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Դե, այո, Աննան էլ է շատ աշխատում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Լրագրողը հիշեցրել է՝ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ վարչապետ չէր, երբ սպորտային հագուստով էր շրջում, մի անգամ պատասխանելով հարցին՝ երբ դառնա վարչապետ, ինչպե՞ս կփոխվի նրա կյանքը արտոնությունների և այլնի առումով, հույս հայտնեց, որ շատ չի փոխվի:

«Դե, այդ առումով կարծում եմ՝  այդպես էլ եղավ, իսկ ի՞նչ արտոնություններ ունեմ այժմ»,- հարց է ուղղել Փաշինյանը:

Դիտարկմանը, թե՝ տպավորություն կա, որ եթե վարչապետ է, ուրեմն՝ հարուստ է, խոհարարներ ունի, խանութ չի գնում, Կառավարությանը ղեկավարը պատասխանել է.

 «Մենք խանութ գնում ենք: Ոչ այնքան հաճախ, բայց գնում ենք: Ուտելիքներ պատրաստում ենք: Ինչ-որ միջոցառումների համար, իհարկե, կան խոհարարներ: Ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք»:

 

shantnews.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: