01/20/2026

Բրյուսելում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը

Բրյուսելում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը

ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Բրյուսելում այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը:

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

«Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն, բայց կայացավ կարճ հանդիպում գագաթնաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից Բրյուսել կժամանի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը`տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։

Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: