01/20/2026

Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են

Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ,  իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի  մարզերում փորձարկում է  ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։
 
Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։ 
 
Փորձարկումից հետո,  դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար  մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին  իրականացնել նմանատիպ նշագծումներ: 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության 
լրատվական ծառայություն

 

Ավտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել ենԱվտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել ենԱվտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել ենԱվտոճանապարհների նշագծման աշխատանքները մեկնարկել են

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: