01/20/2026

Այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը

Այսօր կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը

Այսօր կշարունակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը:

Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դավիթ Գրիգորյանն այսօր՝ կեսօրից հետո կհրապարակի որոշումը։

Քոչարյանի պաշտպանական կողմը գտնում է՝ դատավոր Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է քննել նախկին նախագահի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:

Պաշտոնաթող նախագահը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

 

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: