01/20/2026

Վաշինգտոնը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Եվրոպայում. Ռուսաստանի ԱԳՆ

Վաշինգտոնը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Եվրոպայում. Ռուսաստանի ԱԳՆ

Եվրոպայի տարածքում միջուկային զենք տեղակայելով` ԱՄՆ–ը, ըստ էության, պատրաստվում է կիրառել այն ոչ միջուկային պետությունների թույլտվությամբ, կարծում են ՌԴ ԱԳՆ–ում։

ԱՄՆ–ը Եվրոպայում տեղակայում է միջուկային սպառազինություն` պատրաստվելով դրա կիրառմանը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության բաժնի տնօրեն Վլադիմիր Երմակովը։

«Ցավոք, Վաշինգտոնից կախում ունեցող որոշ երկրներ ձևացնում են, որ ոչինչ տեղի չի ունենում կամ ուղղակի վախենում են մտածել, որ 21–րդ դարում Եվրոպայի տարածքում տեղի է ունենում միջուկային զենք կիրառելու նախապատրաստություն` ոչ միջուկային պետություններին ընդգրկելով», – ասել է Երմակովը։

Երմակովը քննադատել է Եվրոպայի երկրներին նրա համար, որ թույլ են տալիս Վաշինգտոնին իրենց վտանգի ենթարկել։ Նրա խոսքով` ինչ մտերմացման մասին կարող է խոսք լինել, եթե «քաղաքակիրթ Եվրոպան» շարունակում է իրեն գցել միջուկային աղետի վտանգի տակ։

Մայիսի սկզբին ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջուկային զենք տեղակայելուն։

 



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: