01/20/2026

Դավիթ Դանիելյանը նշանակվել է մշակույթի նախարարի օգնական

Դավիթ Դանիելյանը նշանակվել է մշակույթի նախարարի օգնական

Դավիթ Դանիելյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի օգնական : Դանիելյանը ՀՀ նկարիչների միության եւ միջազգային «MondialArt Academia»-ի անդամ է, ավարտել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան:

Դավիթ Դանիելյանը մշակույթի նախարարի օգնական է նշանակվել մայիսի 13-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Վահե Բուդումյանի հրամանով:

Հիեցենենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`Վահե Բուդումյանն արդեն ազատվել է  ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին Բուդումյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Նա նշել էր, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարության Կրթության եւ գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իր թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում է ներկայացրել, որը հաստատվել է:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: