01/20/2026

Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում գրավել է առաջին մրցանակային տեղ

Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում գրավել է առաջին մրցանակային տեղ

Մայիսի 11-12-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացել է ձյուդոյի միջազգային մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 27-րդ ամյակին:

Այս  մասին ասել  է  Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ  Իվան Ազիզբեկյանը:

Նրա  խոսքով՝   մրցաշարին  Արցախից, Հայաստանից, Ռուսատանի Դաշնությունից  և  Վրաստանից  մասնակցել  է  շուրջ  300  մարզիկ:

Արցախցի     մարզիկ   Աշոտ   Պարսիյանցը՝  31  կգ  քաշային   կարգում   գրավել  է  առաջին  մրցանակային  տեղ՝    արժանանալով  ոսկե  մեդալի  և   գավաթի:

Ըստ   Ի.  Ազիզբեկյանի՝    մրցաշարին  մասնակցել  են  հմուտ  մարզիկներ, որոնցից  յուրաքանչյուրը  պայքարել  է հաղթանակի  հասնելու  համար:

«Նման   մրցաշարերը  հնարավորություն  են տալիս   մարզիկներին, որպեսզի    կարողանան   ճիշտ  գնահատել  իրենց   կարողությունները  և   աշխատեն  շտկել   ունեցած    բացթողումները»,- նշել  է   մարզիչը:
 

artsakhpress.am

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: