01/20/2026

«Աղքատ» Հայաստանը կարող է դառնալ IT-ոլորտի հսկա. The Economic Times

«Աղքատ» Հայաստանը կարող է դառնալ IT-ոլորտի հսկա. The Economic Times

Հնդկական «The Economic Times» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների, ստարթափ-ծրագրերի ու կրթական բարեփոխումների մասին:  

«Հայաստանը, որ հայտնի է իր հարուստ պատմությամբ և անկայուն անցյալով, Խորհրդային միության փլուզումից հետո առնչվեց աղքատությանը, գործազրկությանն ու «ուղեղների արտահոսքին»: Բայց, չնայած տնտեսական լճացմանը,  վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հույսեր է ներշնչում, որ սահմանափակ ռեսուրսներով երկիրը հետագայում կարող է դառնալ ինֆորմացիոն տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն»,- գրում է հնդկական պարբերականը:  

«The Economic Times»-ի հոդվածում հատուկ անդրադարձ կա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, որտեղ անվճար հիմունքներով սովորում է 7 հազար երեխա:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: