01/20/2026

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայանան դատարան՝ վերահաստատելու իրենց երաշխավորությունը։ Այս մասին այսօր՝ մայսի 14-ին, Քոչարյանի և մյուսների գործով նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։ Վերջինս սակայն չհստակեցրեց, թե դատավարության որ փուլում նրանք կներկայանան դատարան։

«Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ։

Նշենք, որ այսօրվա նիստին նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի՝ պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երաշխավորությունը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորության վերաբերյալ դիմումն այսօր ներկայացրին դատարանին։ Արցախի ներկա եւ նախկին նախագահները երաշխավորել են, որ Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում, վերջինս կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց եւ չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: